Դոնալդ Թրամփը այսպես կոչված շաթդաունի պատճառով հետաձգել է իր ելույթը կոնգրեսում
Դոնալդ Թրամփը այսպես կոչված շաթդաունի պատճառով հետաձգել է իր ելույթը կոնգրեսում

Դոնալդ Թրամփը այսպես կոչված շաթդաունի պատճառով հետաձգել է իր ելույթը կոնգրեսում: Այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը գրել է իր Twitter-ում: Նրա խոսքերով օրենսդրական մարմնում իր ելույթը տեղի կունենա այն բանից հետո, ինչ կավարտվի այսպես կոչված շաթդաունը:

Հիշեցնենք, որ մինչ այդ ներկայացուցիչների պալատի խոսնակ, Նենսի Պելոսին հայտարարել էր, որ թույլ չի տալու Թրամփը ելույթ ունենա կոնգրեսում: Ի պատասխան դրա, ԱՄՆ-ի նախագահը սպառնացել է, որ բնակչությանը ամենամյա դիմումի համար կընտրի այլ վայր: Սակայն ավելի ուշ Թրամփը Թվիթերում գրել է, որ իր խոսքով ելույթի հետաձգումը ներկայացուցիչների պալատի խոսնակի որոշումն է:

«Ես չեմ փնտրում այլընտրանքային վայր իմ ամենամյա դիմումի համար, քանզի գոյություն չունի վայր, որը կհամեմատվի ներկայացուցիչների պալատի հետ, իր պատմությամբ, ավանդույթներով և կարևորությամբ»,-գրել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահի և դեմոկրատների միջև վեճի պատճառով, ԱՄՆ-ի պետական գերատեսչությունների մի մասը մնացել է առանց ֆինանսավորման: Կառավարության այսպես կոչված շաթդաունը շարունակվում է 34 օր: Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար պահանջում է 5 միլիարդից ավել, որին դեմ են դեմոկրատները:

Հիշեցնենք, միջանկյալ ընտրություններից հետո, ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը կազմում են դեմոկրատները, իսկ սենատում հանրապետականները: