Դոնալդ Թրամփը ասում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ՀՆԱ-ի հինգ տոկոսը ծախսեն պաշտպանության վրա

11:53, 08.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է իրենց համախառն ներքին արդյունքի հինգ տոկոսը ծախսեն պաշտպանության վրա։ Այս մասին Թրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյի նստավայրում կայացած մամուլի ասուլիսում։

Դոնալդ Թրամփը նշել է, որ հենց իր առաջին նախագահության ժամանակ է հաջողվել մեծացնել դաշինքի պաշտպանական ծախսերը։ Նրա խոսքով, Եվրոպան ավելի մեծ վտանգի առաջ է կանգնած, քան ԱՄՆ-ն, թեև ավելի քիչ է ծախսում։

Բացի այդ, ինչպես նշել է Թրամփը, իր առաջին նախագահական ժամկետում ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ փակ հանդիպման ժամանակ վարչապետներից մեկը հարց է տվել. «Եթե երկիրը չի ծախսում իր ՀՆԱ-ի երկու տոկոսը պաշտպանության վրա, հարձակման դեպքում , Միացյալ Նահանգները կհրաժարվի՞ պաշտպանել այդ երկիրը»։

«Ես ասացի, որ այս ցուցանիշը պետք է լինի հինգ տոկոս՝ երկու տոկոսի փոխարեն, չնայած այն ժամանակ սահմանը սահմանվել էր երկու տոկոս», – ասել է Թրամփը։

Նմանատիպ