Դոնալդ Թրամփը արձագանքել է Հորդանանում իրանական ռմբակոծության հետևանքով երկու ամերիկացի զինվորների մահվանը՝ «Նրանք դա արեցին, որովհետև չէին ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Հորդանանում իրանական ավիահարվածի հետևանքով երկու ամերիկացի զինվորների մահվանը՝ ասելով, որ զինվորները կատարել են ամենամեծ զոհողությունը՝ Իրանին միջուկային զենքի մշակումը կանխելու համար։
ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ տարածաշրջանը կարող է վերածվել ավելի լայն հակամարտության, եթե Թեհրանը չդադարեցնի իր գործողությունները։ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ ռազմական առաքելությունը շարունակում է մնալ կարևորագույն։
«Նրանք դա արեցին, քանի որ չէին ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա… և դա պարզապես ցույց է տալիս, թե որքան վատն են [իրանցիները]», – ասել է Թրամփը զինվորների մասին։
Հորդանանում գտնվող Մավլավաֆաք Սոլթ ավիաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու ամերիկացի զինծառայող, մեկը անհետ կորել է, իսկ առնվազն չորսը վիրավորվել են։ ԱՄՆ նախագահը նաև պաշտպանել է պատերազմը, այն բանից հետո, երբ Կոնգրեսի մի քանի դեմոկրատ անդամներ հայտարարություններ են արել՝ մեղադրելով իրեն զինվորների մահվան մեջ։
«Դուք երբևէ հարցրե՞լ եք, թե քանի մարդ է մահացել Վիետնամում։ Դուք երբևէ հարցրե՞լ եք, թե քանի մարդ է մահացել Աֆղանստանում մեկ օրում։ Մեկ օրում՝ քնած Ջո Բայդենի գլխավորությամբ։ Մենք խոսում ենք երկու պատերազմի մասին՝ Վենեսուելայի և սրա։ Ցավալի է, բայց այս դեպքում նրանք մահացան, որովհետև չէին ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա, և չէին ուզում, որ Մերձավոր Արևելքը պայթի», – ասաց Թրամփը։