Դոնալդ Թրամփը ԱՄՆ հատուկ ներկայացուցչի Գրենլանդիա այցից հետո սոցցանցերում գրառում է արել՝ «Բարև, Գրենլանդիա» գրությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ հատուկ դեսպան Ջեֆ Լենդրիի Գրենլանդիա կատարած այցից հետո սոցիալական ցանցերում ողջույնի ուղերձ է հղել։
Ուղերձին ուղեկցել է Թրամփի լուսանկարը, որտեղ նա նայում է Գրենլանդիային։
Ավելի վաղ կղզի էր այցելել Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին, որը նաև ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանն է Գրենլանդիայում, որտեղ նա, ի թիվս այլ բաների, ասել էր, որ Գրենլանդիայի բարգավաճումը «կախված է» Թրամփից։
Լենդրին նաև կարծում է, որ Գրենլանդիայի նավթը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի հետ հակամարտության պայմաններում էներգակիրների գների իջեցման գործում։
Լենդրիի հետ հանդիպումից հետո Գրենլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ կղզու ապագայի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, բայց հավելել է, որ կղզին վաճառքի համար չէ։