Դոնալդ Թրամփ. Եվրամիությունը Ռուսաստանին վճարել է 250 միլիարդ դոլար էներգետիկ ռեսուրսների համար, կեղծ լուրերի լրատվամիջոցները նույնիսկ չեն ուզում անդրադառնալ այս թեմային, ես ճիշտ ընտրություն եմ կատարել ամերիկյան ժողովրդի համար
Եվրամիությունը Ռուսաստանին վճարել է 250 միլիարդ դոլար էներգիայի համար, և կեղծ լուրերի լրատվամիջոցները նույնիսկ չեն դիպչում դրան, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
Նա ասել է, որ ճիշտ ընտրություն է կատարել ամերիկյան ժողովրդի համար։
«Եվրամիությունը Ռուսաստանին վճարել է 250 միլիարդ դոլար էներգիայի համար, և կեղծ լուրերի լրատվամիջոցները նույնիսկ չեն դիպչում դրան։ Ես ճիշտ ընտրություն եմ կատարել ամերիկյան ժողովրդի համար՝ միշտ Ամերիկան դնելով առաջին տեղում», – գրել է Թրամփը։