Դոնալդ Թրամփ. Եթե հանրապետականները պահպանեն մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ես կվճարեմ 5000 դոլար դիվիդենտ Միացյալ Նահանգների յուրաքանչյուր չափահաս քաղաքացուն։
Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ամերիկացու վճարել 5000 դոլար, եթե հանրապետականները հաղթեն նոյեմբերի միջանկյալ ընտրություններում։
«Եթե հանրապետականները պահպանեն իրենց մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում՝ շնորհիվ մեր անհավանական տնտեսական հաջողության, ես ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու կվճարեմ 5000 դոլար դիվիդենտ», – ասել է ԱՄՆ նախագահը։
Bloomberg-ի տվյալներով՝ նման վճարումները ԱՄՆ բյուջեին կարժենան ավելի քան 1 տրիլիոն դոլար։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ այս վճարումը նման կլինի այն դիվիդենտներին, որոնք հաջողակ ընկերությունները վճարում են ներդրողներին։
Միևնույն ժամանակ, Թրամփը ընդգծել է, որ այս գումարը պետք է ծախսվի ԱՄՆ-ում։
«Մենք չենք ուզում, որ դուք գնաք Կանադա և այդ գումարը ծախսեք այնտեղ։ Մենք չենք ուզում, որ դուք գնաք Չինաստան, Գերմանիա։ Դուք պետք է այդ գումարը ծախսեք Միացյալ Նահանգներում», – ասել է ԱՄՆ նախագահը։