Դոնալդ Թրամփ. Ես խոսում եմ Պուտինի հետ, ես նրան շատ լավ եմ ճանաչում, նա չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա

10:12, 05.09.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, չնայած Գերմանիայի կողմից Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ։

Սպիտակ տանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Agence France-Presse-ի ներկայացուցիչը հարց է ուղղել ԱՄՆ նախագահին հենց այս թեմայի վերաբերյալ։ Թրամփը նշել է, որ խոսել է Պուտինի հետ և լավ է ճանաչում նրան։

«Ես խոսել եմ նրա հետ։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Պուտինը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա», – ասել է Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ հատուկ ներկայացուցիչներ Ջարեդ Քուշները և Սթիվ Վիտկոֆը Մոսկվայում «առաջարկում են դադարեցնել պատերազմը»։

Նմանատիպ