Դոնալդ Թրամփ. Ես տեսնում եմ, որ Սի Ցզինպինը զարմանալի մարդ է, նա 1.4 միլիարդ մարդու կառավարում է երկաթե բռունցքով, նա սիրում է իր երկիրը
ԱՄՆ նախագահը իր չինացի գործընկերոջ հետ քննարկում է Թայվանին զենք վաճառելու հարցը,- լրագրողների հետ զրույցում ասել է Դոնալդ Թրամփը։
Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պետք է զենք վաճառի Թայվանին, Թրամփը պատասխանել է, որ այս հարցը կքննարկի իր չինացի գործընկերոջ հետ։
«Նախագահ Սին ցանկանում է, որ մենք չվաճառենք, և մենք կխոսենք այս հարցի մասին։ Սա այն բազմաթիվ հարցերից մեկն է, որը մենք քննարկում ենք։ Գիտեք, մենք լավ ենք աշխատել միասին, բացառությամբ Կովիդի, բայց մենք լավ հարաբերություններ ենք ունեցել նաև դրանից դուրս։ Ես տեսնում եմ, որ նա զարմանալի մարդ է։ «Երբ ես դա ասում եմ, մամուլը միշտ ասում է. «Օ՜, սարսափելի է, որ նրան այդպես են անվանել», բայց, գիտեք, նա 1.4 միլիարդ մարդու կառավարում է երկաթե բռունցքով։ Նա սիրում է իր երկիրը, ես ձեզ դա կասեմ», – ասել է Թրամփը։