Դոնալդ Թրամփ. Ես շատ լավ զրույց ունեցա Վոլոդիմիր Զելենսկու հետ, բայց հիասթափված էի Պուտինի հետ իմ հեռախոսազրույցից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին գնահատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ իր հեռախոսազրույցը։
Թրամփն ասել է, որ շատ լավ զրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ, բայց հիասթափված է Ռուսաստանի նախագահի հետ ունեցած զրույցից։
«Ես շատ հիասթափված էի նախագահ Պուտինի հետ իմ հեռախոսազրույցից։ Շատ հիասթափված», – լրագրողներին ասել է Թրամփը։
Լրագրողը նաև հարցրել է Թրամփին, թե ինչու նա չի օգնում Ուկրաինային այնքան, որքան օգնում է Իսրայելին, ինչին Թրամփը պատասխանել է.
«Ես օգնում եմ Ուկրաինային, ես շատ եմ օգնում։ Եթե ես նախագահ լինեի, և ընտրությունները կեղծված չլինեին, այս պատերազմը չէր սկսվի։ Եթե ընտրությունները կեղծված չլինեին, դուք պատերազմ չէիք ունենա Ռուսաստանի հետ, դուք չէիք ունենա գնաճ»։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին, Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ առաջընթաց չի գրանցել։