Դոնալդ Թրամփ. Ես շատ հիասթափված եմ Պուտինից
Ես շատ հիասթափված եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը THE SCOTT JENNINGS RADIO SHOW-ին տված հեռախոսազրույցում։
«Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել նրա հետ։ Ես շատ հիասթափված եմ։ Հազարավոր մարդիկ մահանում են։ Ամերիկացիները չեն մահանում, նրանք ռուսներ և ուկրաինացիներ են։ Եթե ես նախագահ լինեի, այս պատերազմը չէր սկսվի։ Կտեսնենք, թե ինչ կլինի, բայց ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից», – ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ «նա կանի ամեն ինչ, որպեսզի օգնի մարդկանց ապրել»։
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ մարդկանց ապրել։ Խոսքը Ուկրաինայի մասին չէ, այլ մարդկանց ապրելու մասին։ Ամեն շաբաթ մահանում է 7000 մարդ, որոնց մեծ մասը զինվորներ են։ Կարծում եմ՝ կարող եմ կանգնեցնել դա, և ես պետք է անեմ դա», – ասել է Թրամփը։