Դոնալդ Թրամփ. Ես Պուտինին շատ լավ գիտեմ, նա երբեք չէր մտնի Ուկրաինա, եթե չլիներ ամերիկյան ներկայիս վարչակազմի ոչ կոմպետենտությունը
Դոնալդ Թրամփ. Ես Պուտինին շատ լավ գիտեմ, նա երբեք չէր մտնի Ուկրաինա, եթե չլիներ ամերիկյան ներկայիս վարչակազմի ոչ կոմպետենտությունը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե վերընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, մեկ օրում կավարտի Ուկրաինայում պատերազմը։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ նախկին քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավար Նայջել Ֆարաջին տված հարցազրույցի ժամանակ։

Հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ լավ է հասկանում Վլադիմիր Պուտինին և քննադատել է Ջո Բայդենի գործողությունները Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։

«Եթե ես լինեի նախագահ, մեկ օրում կավարտեի այս պատերազմը։ Դա կտևի 24 ժամ: Ես կհասնեմ դրան: Հեշտ կլիներ, գործարքը հեշտ կլիներ։ Դա կապ ունի փողի հետ: Պատերազմը պետք է դադարեցվի, դա աղետ է»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Հաղորդավարի հարցին, թե կարծում է, որ կհաղթի նախագահական ընտրություններում, Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ շատ լավ հնարավորություններ ունի։ Թրամփը քննադատել է Ջո Բայդենին և ասել, որ Բայդենը թույլ է տվել Ռուսաստանին ներխուժել Ուկրաինա։

«Պուտինը երբեք չէր մտնի Ուկրաինա, եթե չլիներ ներկայիս վարչակազմի ոչ կոմպետենտությունը։ Պուտինը չէր պատրաստվում մտնել, այդ մասին երբեք չի խոսվել, և ես նրան շատ լավ ճանաչում էի»,- ասել է Թրամփը։