Դոնալդ Թրամփ. Ես կարծում եմ, որ մենք հասել ենք այն կետին, երբ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները կարող են միասին համաձայնության գալ, և նրանք հիմար կլինեն, եթե դա չանեն
Դոնալդ Թրամփ. Ես կարծում եմ, որ մենք հասել ենք այն կետին, երբ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները կարող են միասին համաձայնության գալ, և նրանք հիմար կլինեն, եթե դա չանեն

Ես կարծում եմ, որ մենք հասել ենք այն կետին, երբ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները կարող են միավորվել և համաձայնության գալ,- Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև կա «ահռելի ատելություն», բայց երկու կողմերն էլ «ցանկանում են համաձայնության գալ»։

«Սա շատ դժվար հավասարակշռություն է։ Սա արյունահեղություն է, սա սարսափելի է, ինչ տեղի է ունենում, սա անօդաչու թռչող սարքերի պատերազմ է։ Մենք պետք է դադարեցնենք սա։ Ես կարծում եմ, որ մենք հասել ենք այն կետին, երբ նրանք կարող են միավորվել և համաձայնության գալ։ Եթե նրանք դա չանեն, հիմար կլինեն։ Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց այս համաձայնագիրը պետք է կնքվի», – ասել է ԱՄՆ նախագահը։