Դոնալդ Թրամփ. Ես կարծում էի, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը ամենահեշտը կավարտվի, ես հիասթափված եմ Պուտինից, բայց մենք միևնույն է կավարտենք այս պատերազմը
Դոնալդ Թրամփ. Ես կարծում էի, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը ամենահեշտը կավարտվի, ես հիասթափված եմ Պուտինից, բայց մենք միևնույն է կավարտենք այս պատերազմը

Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից, նրանք պարտվում են, հինգից յոթ հազար մարդ մահանում է առանց որևէ պատճառի», – ասել է Թրամփը։

Ինչպես ասել է ԱՄՆ նախագահը, չնայած այն հանգամանքին, որ նա ավարտել է յոթ պատերազմ, նա կարծում էր, որ ռուս-ուկրաինական պատերազմն էր ամենահեշտը։

«Ես կարծում էի, որ այս պատերազմը ամենահեշտը կլիներ ավարտելու, քանի որ ես լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ես հիասթափված եմ նրանից, բայց ես լավ հարաբերություններ ունեմ։ Ես կարծում էի, որ այս պատերազմը ամենահեշտը կլիներ ավարտելու, բայց մենք այն կավարտենք», – ասել է Թրամփը։