Դոնալդ Թրամփ. Ես հիմա պետք է որոշում կայացնեմ՝ Իրանը կամ կստորագրի շատ արդար համաձայնագիր, կամ կդադարի գոյություն ունենալուց

10:33, 02.10.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Իրանը պետք է ստորագրի «շատ արդար համաձայնագիր», հակառակ դեպքում այն ​​կարող է դադարել գոյություն ունենալուց։

«Ես հիմա պետք է որոշում կայացնեմ։ Նրանք կամ կստորագրեն շատ արդար համաձայնագիր, կամ կդադարեն գոյություն ունենալուց», – ասել է Թրամփը։

Ըստ Թրամփի՝ Իրանը միջուկային զենք չի ունենա, և Վաշինգտոնը սպասում է այս հարցի շուրջ համաձայնագրի։

«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ և չեն էլ ունենա։ Նրանք համաձայն են, որ միջուկային զենք չեն ունենա», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև խոսել է Իրանի տնտեսական իրավիճակի մասին՝ ասելով, որ երկրում գնաճը հասել է 301%-ի, ազգային արժույթը արժեզրկվել է, և տնտեսությունը, նրա խոսքով, գտնվում է դժվարին վիճակում։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը նշել է, որ նավթի գները շատ շուտով կնվազեն։

«Նավթը շատ, շատ էժան է լինելու շատ շուտով։ Նավթի գները կնվազեն, հենց որ Իրանի հետ ամեն ինչ ավարտվի, և դա իրականում արդեն տեղի է ունենում», – լրագրողներին ասել է Թրամփը։

Նմանատիպ