Դոնալդ Թրամփ. Ես հավատում եմ, որ օգնում եմ փրկել Ուկրաինան
«Ես հավատում եմ, որ օգնում եմ փրկել Ուկրաինան», – ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic-ին տված հարցազրույցում։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը մեծ ծառայություն է մատուցում Ուկրաինային։
«Կարծում եմ՝ ես օգնում եմ փրկել այս ազգը։ Կարծում եմ՝ այս երկիրը շուտով կոչնչացվի։ Ռուսաստանը մեծ ռազմական մեքենա է։ Եկեք առերեսվենք դրա հետ։ Նորվեգիայի վարչապետը՝ շատ հարգված մարդ, ասում է, որ եթե նախագահ Թրամփը չմիջամտեր, այս պատերազմը երբեք չէր ավարտվի։ Կարծում եմ՝ ես մեծ ծառայություն եմ մատուցում Ուկրաինային։ Ես հավատում եմ դրան», – ասել է Թրամփը։
Երբ լրագրողը հարցրեց. «Կարո՞ղ էր արդյոք Պուտինը որևէ բան անել, որը նրան կստիպեր ասել, որ ինքը «Զելենսկու կողմից է», Թրամփը պատասխանեց. «Ոչ պարտադիր է Զելենսկու կողմից, բայց Ուկրաինայի կողմից՝ այո։ Ոչ պարտադիր է Զելենսկու կողմից։ Ես դժվար հարաբերություններ ունեի Զելենսկու հետ»։
Դոնալդ Թրամփը հիշել է Զելենսկու հետ Օվալաձև աշխատասենյակում իր հանդիպումը։
«Նա պարզապես պետք է լռեր։ Նա հաղթեց, իր կարծիքով, բայց «Լավ» ասելու փոխարեն, երբ ես հայտարարություն արեցի և ասացի. «Մենք աշխատում ենք սա լուծելու ուղղությամբ։ Մենք փորձում ենք օգնել», նա ասաց. «Ո՛չ, ո՛չ, մեզ նույնպես անվտանգություն է պետք»», – նշեց Թրամփը։
Թրամփն ասել է, որ Զելենսկին կարող է պաշտպանել իր երկրի շահերը, բայց նախ պետք է «լուծեն պատերազմի հարցը»։
«Մենք պետք է տեսնենք, թե ինչ կպատահի հաջորդ մի քանի օրերի ընթացքում, գործնականում մեկ շաբաթվա ընթացքում։ Մենք գտնվում ենք վերջնական փուլում», – ասաց Դոնալդ Թրամփը։