Դոնալդ Թրամփ. Ես չեմ կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մահացել է

18:56, 26.08.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չի հավատում Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մահվան մասին հաղորդագրություններին։

«Նա շատ ծանր վիրավորված էր։ Մարմնի ձախ կողմը՝ ձեռքը, ոտքը, ամեն ինչ։ Նա շատ ծանր վիրավորված էր, բայց ես չեմ կարծում, որ նա մահացած է», – ասաց Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև չբացառեց, որ Իրանի կառավարությունը փորձում է հանրությանը մոլորեցնել Խամենեիի մասին։

Նա ասաց, որ իրանցի պաշտոնյաները դեռևս խորհրդակցում են Խամենեիի հետ կարևոր հարցերի շուրջ և սպասում են նրանից հաստատմանը։

ԱՄՆ նախագահը նաև խոսեց իրանցի բանակցողների մասին և նշեց, որ չի վստահում նրանց, ուստի, ըստ նրա, կարող է զարգանալ ցանկացած սցենար։

Լրագրողի հարցին, թե արդյոք նա ակնկալում է հաղթանակ պատերազմում, Թրամփը պատասխանեց. «Մեր ֆինանսական հզորությունը անհավանական է, և սա բոլորը հանգեցնում է շատ մեծ հաղթանակի»։

Բացի այդ, Թրամփը նշեց, որ Իրանում բողոքի շարժումը կարող է փոխել երկրի կառավարությունը, բայց նշեց, որ իրանցիների համար դժվար է շարունակել բողոքի ցույցերը։ Նրա խոսքով՝ շատերը զարմացած են, թե ինչու իրանցիները չեն բախվում կառավարությանը։

«Շատ դժվար է բողոքել, երբ քեզ վրա կրակում են և պատրաստ են սպանել քեզ։ Ահա թե ինչու նրանք չեն բողոքում», – ասաց Թրամփը։

Նա ասաց, որ Իրանում ցուցարարների վրա կարող էին կրակել շենքերի տանիքներին տեղադրված դիպուկահարները։

«Մարդիկ դուրս են գալիս ցույցի, և նրանց վրա կրակում են։ Շատ մարդկանց սպանելու կարիք չկա, երբ տեսնում ես, որ հինգ, վեց կամ տասը մարդ են սպանվում, և այնտեղ կա 100,000 կամ 200,000 մարդ, նրանք հեռանում են։ Կարևոր չէ, թե դու ով ես՝ նրանք հեռանում են», – նշեց ԱՄՆ նախագահը։

Նմանատիպ