Դոնալդ Թրամփ. «Խաղաղության խորհուրդը» կլինի ամենակարևոր միջազգային կազմակերպությունը, որի գործունեության շրջանակը կտարածվի Ղազայից այն կողմ
Դոնալդ Թրամփ. «Խաղաղության խորհուրդը» կլինի ամենակարևոր միջազգային կազմակերպությունը, որի գործունեության շրջանակը կտարածվի Ղազայից այն կողմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է «Խաղաղության խորհրդի» առաջիկա առաջին նիստի մասին և նշել, որ այն կլինի ամենակարևոր միջազգային կազմակերպությունը։

Ըստ Դոնալդ Թրամփի՝ «Խաղաղության խորհուրդը» չի սահմանափակվի միայն Ղազայի խնդրով, նպատակը ամբողջ աշխարհում խաղաղության հասնելն է։

«Բոլոր համաշխարհային առաջնորդները կներդնեն հսկայական գումարներ, և ես կարծում եմ, որ դա կտարածվի Ղազայից այն կողմ։ Ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհում խաղաղություն կլինի։ Մենք աշխատում ենք Միավորված Ազգերի Կազմակերպության հետ։ Միավորված Ազգերը մեծ ներուժ ունեն, բայց նրանք դա չեն բացահայտել։ Ես կարծում եմ, որ նրանք կարող են մի փոքր օգնել մեզ», – նշել է Թրամփը։

Բացի այդ, ըստ ԱՄՆ նախագահի հայտարարության՝ Ղազայի նկատմամբ դրված բազմաթիվ սահմանափակումներ շուտով կվերացվեն, և տարածաշրջանը կբացվի։