Դոնալդ Թրամփ. Ողջ քաղաքակրթությունը կկործանվի այս գիշեր և այլևս երբեք չի վերադառնա. ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր երեկոյան ողջ քաղաքակրթությունը կկործանվի և այլևս երբեք չի վերադառնա։ Նա նշել է, որ չի ցանկանում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար դա տեղի կունենա։
«Հիմա, երբ մենք ունենք ռեժիմի լիակատար և տոտալ փոփոխություն, որտեղ գերակշռում են տարբերվող, ավելի խելացի և պակաս ռադիկալացված մտքերը, հնարավոր է՝ ինչ-որ հեղափոխական հրաշալի բան տեղի ունենա, ո՞վ գիտի: Մենք դա կիմանանք այսօր երեկոյան, ինչն աշխարհի երկար ու բարդ պատմության կարևորագույն պահերից մեկն է: 47-ամյա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն: Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»,- նշել է Դոնալդ Թրամփը: