Դոնալդ Թրամփ - Ուրախ եմ հայտարարել, որ Միացյալ Թագավորության թագավորն ու թագուհին կայցելեն Միացյալ Նահանգներ: Ես անհամբեր սպասում եմ թագավորի հետ հանդիպմանը: Ես մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ
Դոնալդ Թրամփ - Ուրախ եմ հայտարարել, որ Միացյալ Թագավորության թագավորն ու թագուհին կայցելեն Միացյալ Նահանգներ: Ես անհամբեր սպասում եմ թագավորի հետ հանդիպմանը: Ես մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ անհամբեր սպասում է բրիտանական միապետ Չարլզ թագավորի և նրա կնոջ՝ թագուհի Կամիլայի պաշտոնական այցին Միացյալ Նահանգներ։

Ինչպես Դոնալդ Թրամփը գրում է սոցիալական ցանցերում, այցի շրջանակներում Սպիտակ տանը կկազմակերպվի ճաշկերույթ։

«Մելանիան և ես ուրախ ենք հայտարարել, որ Նորին Մեծությունները՝ Միացյալ Թագավորության թագավորն ու թագուհին, ապրիլի 27-30-ը կայցելեն Միացյալ Նահանգներ պատմական պետական ​​այցով, որը կներառի ապրիլի 28-ի երեկոյան Սպիտակ տանը կազմակերպվող շքեղ պետական ​​ճաշկերույթ։

Այս կարևորագույն առիթն այս տարի ավելի յուրահատուկ կլինի, քանի որ մենք նշում ենք մեր մեծ երկրի 250-ամյակը: Ես անհամբեր սպասում եմ ժամանակ անցկացնել թագավորի հետ, որին ես մեծ հարգանք եմ տածում: Դա հրաշալի կլինի», – գրել է Դոնալդ Թրամփը։