Դոնալդ Թրամփ. Ո՞վ կմտածեր, որ մենք կհասնենք խաղաղության Մերձավոր Արևելքում, բայց չենք կարողանա դա անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Մի փոքր այլ կերպ ստացվեց, բայց մենք դա էլ կկարողանանք անել
Ո՞վ կմտածեր, որ մենք կհասնենք խաղաղության Մերձավոր Արևելքում, բայց չենք կարողանա դա անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Մենք անպայման դա էլ կկարողանանք անել,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ Թրամփի՝ նա կարծում էր, որ դա հեշտ կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների պատճառով, բայց «դա այլ կերպ ստացվեց»։
«Միակ բանը, որ ես չարեցի, Ռուսաստան-Ուկրաինա հարցն էր, բայց դա էլ կարվի։ Ես կարծում էի, որ դա հեշտ կլինի նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ, բայց մի փոքր այլ կերպ ստացվեց։ Կարծում եմ՝ դա կարվի։ Եթե ես նախագահ լինեի, այս պատերազմը երբեք, երբեք չէր սկսվի։ Ո՞վ կմտածեր, որ մենք կհասնեինք խաղաղության Մերձավոր Արևելքում, բայց չէինք կարողանա դա անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Որովհետև Մերձավոր Արևելքում խաղաղությունը անհնար էր։ Նայեք նրանց, մենք դա արեցինք։ 3000 տարի՝ նրանք երբեք խաղաղություն չեն ունեցել։ Նրանք երբեք նման բան չեն ունեցել։ Կարծում եմ՝ սա երկար կտևի, հուսով եմ՝ հավերժ։ Հուսով եմ՝ սա էլ հավերժ կլինի», – ասաց Թրամփը։