Դոնալդ Թրամփ. Սթիվ Վիտկոֆը գնում է Իսրայել, ապա, հավատացեք թե ոչ, Ռուսաստան
Դոնալդ Թրամփ. Սթիվ Վիտկոֆը գնում է Իսրայել, ապա, հավատացեք թե ոչ, Ռուսաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Իսրայել և Գազայի հատված կատարած այցից հետո կմեկնի Ռուսաստան։

«Նա գնում է Իսրայել, իսկ հետո, կհավատաք, թե՞ ոչ, Ռուսաստան», – ասել է ԱՄՆ նախագահը Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում։

Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, թե ինչ օրերին Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան կամ ում հետ կհանդիպի այնտեղ։

Հիշեցնենք, որ մինչ այդ Սպիտակ տանը հաստատել էին, որ օգոստոսի 1-ին Սթիվ Ուիթքոֆը կմեկնի Գազայի հատված։