Դոնալդ Թրամփ. Սպիտակ տունը չի հարձակվում ազատ մամուլի վրա, պայքարում է կեղծ լուրերի դեմ, որոնք տարածվել են ինչպես քաղցկեղը ԱՄՆ-ում

18:14, 21.09.2026

Սպիտակ տունը չի հարձակվում ազատ մամուլի վրա, ինչը ես գնահատում եմ,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տունը պայքարում է «կեղծ լուրերի» դեմ, որոնք տարածվել են «ինչպես քաղցկեղը» Միացյալ Նահանգներում։

«Դա կոռումպացված է, դիտավորյալ, տարածված, լիովին համակարգված և լիովին անվերահսկելի։ Այն սպառնում է մեր ազգային անվտանգությանը և պետք է անմիջապես դադարեցվի», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արգելում է «Սի Էն Էն»-ի, MS NOW և «Politico» ընկերությունների ներկայացուցիչներին մուտք գործել Սպիտակ տուն։ Թրամփը այս որոշումը բացատրեց «նրանց անընդհատ կեղծ լրատվություններով» և նշեց, որ լրատվամիջոցները չպետք է կարողանան ստեր տարածել, երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ նախագահի, Թրամփի վարչակազմի կամ երկրին ընդհանրապես: Բացի այդ, ինչպես բացատրեց ԱՄՆ նախագահը, ցուցակին կավելացվեն նաև այլ լրատվամիջոցներ, որոնք տարածում են «կեղծ լուրեր»:

CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողները այլևս մուտք չունեն Սպիտակ տան աշխատանքային տարածքներ: CNN-ին և MS NOW-ին նաև արգելվում է օգտագործել իրենց հեռուստատեսային սարքավորումները և տեղադրել տեսախցիկներ տարածքում:

CNN-ի տվյալներով՝ Թրամփի կողմից Սպիտակ տան հավատարմագրումը չեղարկելուց հետո երեք ազգային լրատվական միջոցներ՝ CNN-ը, MS NOW-ն և Politico-ն, դատական ​​​​հայց կներկայացնեն՝ պաշտպանելու իրենց Առաջին փոփոխության իրավունքները և վերականգնելու Սպիտակ տուն մուտքը:

Նմանատիպ