Դոնալդ Թրամփ – Սի Ծինփինն ինձ ասաց, որ ոչ մի դեպքում զենք չի փոխանցի կամ վաճառի Իրանին, նույնը ինձ ասաց նաև Պուտինը, կարծում եմ՝ երկու ամենախոշոր երկրները չեն մասնակցում դրան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն խոստացել են, որ Իրանին զենք չեն վաճառի։
Նրա պարզաբանմամբ՝ ԱՄՆ-ն զենքը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին վաճառում է լրիվ արժեքով, և իրեն հայտնի չէ, թե հետո ինչպես է դաշինքը բաշխում այդ սպառազինությունը։
«Նախագահ Սին Պեկինում մեր վերջին հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ որևէ պարագայում չի փոխանցի կամ վաճառի զենք Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այս հայտարարությունը տարածվում էր նաև չինական ընկերությունների վրա։ Ելնելով մեր հարաբերություններից՝ ես հավատում եմ նրա խոսքին։ Բացի այդ, ես էլ մեծ ծառայություն եմ մատուցում։ Նույնպես և նախագահ Պուտինը, չնայած Ուկրաինայում ընթացող սարսափելի պատերազմին (հարաբերությունները պահպանվում են, ինչպես և նախագահ Զելենսկիի հետ), ինձ ասաց, որ ինքը զենք չի վաճառի Իրանին։ Նա հասկանում է, որ ես զենքը վաճառում եմ ոչ թե Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի երկրներին։ Նրանք վճարում են լրիվ արժեքը, իսկ թե հետո ինչպես է բաշխվում այդ զենքը, գաղափար չունեմ։ Հետևաբար, երկու խոշորագույն երկրները, որոնց մասին հաճախ են խոսում Իրանի համատեքստում, իմ կարծիքով, դրանում չեն մասնակցում։ Եթե դա անեին, նրանց համար շատ վատ կլիներ. դա իսկապես նրանց շահերից չի բխում»,— սոցիալական ցանցում գրում է Թրամփը։