Դոնալդ Թրամփ. Սի Ծինփինը շատ երջանիկ է, որ Հորմուզի նեղուցը բացվել է, անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը, այն հավանաբար պատմական կլինի, շատ բանի կհասնենք

11:43, 18.04.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շատ երջանիկ է Հորմուզի նեղուցի բացմամբ։

Նրա խոսքով՝ ինքը անհամբերությամբ սպասում է մայիսին Չինաստան նախատեսված պաշտոնական այցին։

«Նախագահ Սի Ծինփինը շատ երջանիկ է, որ Հորմուզի նեղուցը բացվել է և/կամ արագորեն բացվում է։ Մեր հանդիպումը Չինաստանում կլինի առանձնահատուկ և, հավանաբար, պատմական։ Անհամբերությամբ սպասում եմ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը, շատ բան ձեռք կբերվի»,- գրել է Թրամփը։

Ինչպես հայտնի է, Դոնալդ Թրամփը Պեկին պաշտոնական այցով կժամանի մայիսի 14-15-ը։ ԱՄՆ նախագահը Չինաստան պետք է մեկներ ապրիլին, սակայն այցը հետաձգվել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով։

Նմանատիպ