Դոնալդ Թրամփ. Սի Ցզինփինը միշտ դուր է եկել ինձ և կշարունակի դուր գալ, սակայն նրա հետ համաձայնության հասնելը դժվար է
«Սի Ցզինփինի հետ համաձայնության հասնելը շատ դժվար է», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես նա գրել է սոցիալական ցանցում, իրեն դուր է գալիս Չինաստանի նախագահը և միշտ էլ դուր կգա։
«Ինձ դուր է գալիս Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը, նա միշտ դուր է եկել և կշարունակի դուր գալ, բայց նա շատ բարդ է, նրա հետ համաձայնության հասնելը շատ դժվար է», – գրել է Դոնալդ Թրամփը։