Դոնալդ Թրամփ – Սարսափելի սպանություն Վաշինգտոնում, որի դրդապատճառները հստակորեն հակասեմականությունն էին։ Ատելությունն ու արմատականությունը տեղ չունեն Միացյալ Նահանգներում
ԱՄՆ նախագահը արձագանքել է Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակմանը։ Դոնալդ Թրամփը իր սոցցանցերում գրել է, որ ցավակցում է մահացածների ընտանիքներին։
«Վաշինգտոնում տեղի ունեցած սարսափելի սպանությունը, որը հստակորեն հիմնված է հակասեմիտիզմի վրա, պետք է անհապաղ ավարտվի։ Ատելությունն ու արմատականությունը տեղ չունեն Միացյալ Նահանգներում։ Ցավալի է, որ նման բաներ են տեղի ունենում», – գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ BBC-ի փոխանցմամբ՝ տղամարդու և կնոջ վրա հարձակումը տեղի է ունեցել, երբ նրանք դուրս էին գալիս Հրեական թանգարանում կազմակերպված միջոցառումից։ Կասկածյալն արդեն ձերբակալված է։ Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալությունից հետո տղամարդը վանկարկել է «Ազատություն Պաղեստինին»։