Դոնալդ Թրամփ – Ռուսաստանն ունի մեծ, հզոր մեքենա, նա հաղթեց Հիտլերին ու Նապոլեոնին, նրանք վաղուց են կռվում, նախկինում էլ են դա արել, բայց ես կարծում եմ, որ Պուտինը ցանկանում է դադարեցնել պայքարը

14:49, 17.02.2025

Կարծում եմ՝ նա՝ Վլադիմիր Պուտինը, ցանկանում է դադարեցնել մարտերը։ Ես սա տեսնում եմ. «Մենք շատ ենք խոսել»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ի պատասխան Ռուսաստանի նախագահի հետ իր հեռախոսազրույցի վերաբերյալ լրագրողների հարցին։

«Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը նրա հետ էր բավականին երկար՝ մոտ երեք ժամ։ Կարծում եմ՝ նա ցանկանում է դադարեցնել պայքարը։ Նրանք մեծ, հզոր մեքենա ունեն, դուք դա հասկանում եք։ Նրանք հաղթեցին Հիտլերին և հաղթեցին Նապոլեոնին։ Նրանք վաղուց են կռվում։ Նրանք դա արել են նախկինում: Բայց ես կարծում եմ, որ նա ցանկանում է դադարեցնել մարտերը»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ