Դոնալդ Թրամփ - Ռուսաստանի տնտեսությունը դժոխքի է գնում, նրանք ամեն ինչ ռմբակոծում են և մի փոքր տարածք են գրավում, իրականում նրանք որոշ տարածքներ են կորցնում, դա վատ է Ռուսաստանի հեղինակության համար
Ռուսաստանի տնտեսությունը դժոխք է գնում, նրանք ամեն ինչ ռմբակոծում են և շատ քիչ տարածք են գրավում, եթե ընդհանրապես որևէ տարածք, իրականում նրանք որոշ տարածքներ են կորցնում, և ես կարծում եմ, որ դա շատ վատ է Ռուսաստանի հեղինակության համար», – ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լրագրողը հարցրել է Թրամփին. «Դուք այս շաբաթ շատ հետաքրքիր բան ասացիք Ուկրաինայի մասին, որ կարծում էիք, որ Ուկրաինան կարող է վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված ամբողջ տարածքը», որին Թրամփը պատասխանել է, որ դեռ այդպես է մտածում։
«Այո, նրանք հնարավորություն ունեն՝ Ռուսաստանի շնորհիվ։ Ես հետևում եմ Ռուսաստանին և այն ամենին, ինչ անում է Ռուսաստանը։ Ես շատ դժգոհ եմ նրանից, թե ինչ է անում Ռուսաստանը և ինչ է անում նախագահ Պուտինը։ Նա առանց որևէ պատճառի մարդկանց է սպանում։ Նրանց տնտեսությունը դժոխք է գնում։ Նրանք ամեն ինչ ռմբակոծում են և շատ քիչ տարածք են գրավում, եթե ընդհանրապես որևէ տարածք։ Իրականում նրանք որոշ տարածքներ են կորցնում։ Այնպես որ, կարծում եմ, որ դա շատ վատ է Ռուսաստանի հեղինակության համար։ Այս պատերազմը պետք է ավարտվեր։ Եթե սա մեր պատերազմը լիներ, մենք այն մեկ շաբաթում կավարտեինք», – ասել է Թրամփը։