Դոնալդ Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրի հարցում ես ունեմ իմ վերջնաժամկետը, երկու կողմն էլ ցանկանում են խաղաղություն, սակայն նրանք պետք է գան բանակցային սեղանի շուրջ, մենք արդեն երկար ժամանակ է՝ սպասում ենք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ իր համար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրի հարցում կա «սեփական վերջնաժամկետ»։ Այս մասին Թրամփը հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ հանդիպման նախաշեմին։
«Ես ունեմ իմ վերջնաժամկետը։ Երկու կողմն էլ խաղաղություն են ուզում, բայց նրանք պետք է գան բանակցային սեղանի շուրջ։ Մենք երկար ժամանակ է՝ սպասում ենք։ Կարծում եմ, կհասնենք համաձայնության։ Ցանկանում եմ փրկել 5 000 երիտասարդ մարդու։ Շաբաթական մոտ 5 000 երիտասարդ է զոհվում այս սարսափելի պատերազմում։ Սկզբում այս հարցը բարձրացրեցի, որովհետև չէի հավանում այն գումարները, որ վճարում էինք, բայց հետո հասկացա՝ որքան մարդ է զոհվում։ Եվ դա այժմ շատ ավելի կարևոր հանգամանք է», – նշել է Թրամփը։