Դոնալդ Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան այլևս չեն հարձակվի միմյանց էներգետիկ օբյեկտների վրա

19:48, 14.09.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան այլևս չեն հարձակվի միմյանց էներգետիկ օբյեկտների վրա։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ համաշխարհային շուկայում դիզելային վառելիքի գնի աճը պայմանավորված է ոչ թե Իրանով, այլ ռուս-ուկրաինական պատերազմով։

«Ուկրաինան համաձայնել է չհարձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա։ Ռուսաստանը նույնպես համաձայնել է նմանատիպ գործողություններ ձեռնարկել։ Դիզելային վառելիքի գների աճը համաշխարհային մասշտաբով հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, այլ ոչ թե Իրանով», – գրել է Դոնալդ Թրամփը։

Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփը իր հայտարարության մեջ չի նշել այն բարձրաստիճան պաշտոնյաներին կամ պաշտոնյաներին, ովքեր նրան տեղեկացրել են երկրների կողմից կայացված որոշման մասին։

Նմանատիպ