Դոնալդ Թրամփ – Պուտինի համար դժվար պատերազմ է, նա շատ զինվորներ կորցրեց, գուցե մեկ միլիոն, դժվար է նաև Ուկրաինայի համար, դժվար է երկուսի համար էլ, երբեմն պետք է թույլ տալ, որ նրանք կռվեն

12:11, 03.11.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ չկա «վերջին կաթիլ», որը կապացուցի իրեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։

Երբ հարցրին, թե որն է այն վերջին կաթիլը, որը հստակ կցույց տա, որ Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը, Թրամփը պատասխանեց, որ չկա։

«Վերջին կաթիլ չկա։ Երբեմն պետք է թույլ տալ, որ նրանք կռվեն, և նրանք կռվում են ու կռվում։ Սա դժվար պատերազմ է Պուտինի համար։ Նա շատ զինվորներ կորցրեց, գուցե մեկ միլիոն։ Սրանք շատ զինվորներ են։ Դժվար է նաև Ուկրաինայի համար։ Դժվար է երկուսի համար էլ։ Երբեմն պետք է թույլ տալ, որ նրանք կռվեն», – ասաց Թրամփը։

Նմանատիպ