Դոնալդ Թրամփ. Նրանք պետք է բացեն «Թրամփի նեղուցը», նկատի ունեմ Հորմուզի նեղուցը. Իրանը ժամանակին հզոր երկիր էր, բայց այլևս այդպիսին չէ, այնտեղ ևս 3 554 թիրախ կա հարվածելու, դա արագ կարվի
«Նրանք բանակցություններ են վարում, նրանք ձգտում են համաձայնության հասնել», – այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ պատերազմի առնչությամբ:
«Պարզվեց՝ ես ճիշտ էի: Նրանք բանակցություններ էին վարում, ինչը երկու օր անց խոստովանեցին և իրենց սխալ հայտարարությունն ուղղելու համար ասացին, որ նավթով բարձված ութ նավ կուղարկեն», – նշել է ԱՄՆ նախագահը:
Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցն անվանել է «Թրամփի նեղուց»:
«Նրանք պետք է բացեն դա, նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը: Նկատի ունեմ Հորմուզի նեղուցը: Ներողություն եմ խնդրում, շատ եմ ցավում: Սարսափելի սխալ է: Կեղծ լուրերը կասեն՝ «պատահաբար ասաց»: Ո՛չ, ինձ մոտ պատահական ոչինչ չի լինում: Այնքան էլ շատ բան չէ», – նշել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ գոյություն ունի «իրավական պատճառ», որի պատճառով Իրանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե պատերազմ, այլ «ռազմական հակամարտություն» է անվանում:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանում հարվածելու «ևս 3 554» թիրախ ունի:
«Դա բավականին արագ կարվի», – նշել է Թրամփը:
Ինչպես հայտարարել է Թրամփը, Իրանը ժամանակին հզոր երկիր էր, բայց «այն այլևս հզոր չէ»: