Դոնալդ Թրամփ. Նախագահ Պուտինը շատ է ցանկանում համաձայնության գալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրանից լսել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելու ցանկություն։
Լրագրողների հարցին, թե ինչ է Պուտինը Թրամփին ասել հեռախոսազրույցի ժամանակ, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ Ռուսաստանի նախագահը ցանկանում է լուծել պատերազմը։
«Նա ցանկանում է համաձայնության հասնել։ Նախագահ Պուտինը շատ է ցանկանում համաձայնության հասնել», – ասել է ԱՄՆ նախագահը։
Բացի այդ, նա ասել է, որ Ռուսաստանը զգալի քանակությամբ նավթ է մատակարարում համաշխարհային շուկա։
«Նայեք, նրանք մեծ քանակությամբ նավթ են արտահանում համաշխարհային շուկա։ Դա լավ է։ Եվ, ի դեպ, շատ ցածր գնով», – ասել է Թրամփը։