Դոնալդ Թրամփ - Միջուկային զինաթափության գործընթացը կսկսվի շատ, շատ շուտով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը պատմական գագաթնաժողովից հետո ստորագրեցին Կորեայի թերակղզու միջուկային զինաթափության մասին համաձայնագրին։

 

Մասնավորապես, փաստաթղթում նշված է, որ «Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ինը անկեղծ կարծիքներով կիսվեցին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նոր հարաբերություններ հաստատելու վերաբերյալ , Կորեայի թերակղզու վրա երկարաժամկետ և հաստատուն խաղաղության ռեժիմ հաստատելու մասին։ Նախագահ Թրամփը իր վրա վերցրեց պարտականություն՝ ապահովել անվտանգության երաշխիքը Հյուսիսային Կորեայի Ժողովրդավարական Հանրապետությունում, նախագահ Կիմ Չեն Ինը հաստատեց իր ամուր պարտականությունը Կորեայի թերակղզու ամբողջությամբ զինաթափության մասին»։

Բանակցություններից հետո, Կիմ Չեն Ինը նշեց, որ պատմական հանդիպմանը «առաջնորդները որոշեցին, ետ վերադարձնել անցյալը։ Աշխարհը կարևոր փոփոխություններ կտեսնի։ Թրամփը հայտնեց, որ Ման Կիմ Չեն Ինի հետ կարողացավ հաստատել յուրահատուկ հարաբերություններ և Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները կփոխվեն»։

«Միջուկային զինաթափության գործընթացը շատ, շատ շուտով կսկսվի», – հայտնում է Դոնալդ Թրամփը։

Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ինը հանդիպեցին Սինգապուրում, Սենտոսա կղզու վրա, հյուրանոց Կապելայում, տեղի ժամանակով ժամը 9-ին։ Աուդենցիան շարունակվեց մոտավորապես 50 րոպե, որին ներկա էր գտնվում միայն թարգմանիչը։ Սրանից հետո, ԱՄՆ-ի նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի բանակցությունների սեղանին միացան նաև պատվիրակության այլ անդամները։