Դոնալդ Թրամփ. Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը

21:40, 10.04.2025

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ասվում է Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում, որը ԱՄՆ նախագահը հղել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ։

Դոնալդ Թրամփը նամակում նշում է, որ երկրները համատեղ աշխատանքի երկար պատմություն ունեն և հույս է հայտնում, որ առաջիկա տարիներին քայլեր կձեռնարկվեն դեպի մեծ ձեռքբերումներ։

«Ես երախտապարտ եմ Ադրբեջանի աջակցության և բարեկամության համար մեր գործընկեր Իսրայելին և ողջունում եմ ձեր և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելուն, քանի որ մեր երկրները ձգտում են հաջողության: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է նամակում:

Նմանատիպ