Դոնալդ Թրամփ. Մեր երկրի ամենամեծ խնդիրն այն է, որ դեմոկրատները մեղմ են հանցագործության նկատմամբ, նրանք ցանկանում են պաշտպանել հանցագործներին, դա Ամերիկայի էությունը չէ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Միացյալ Նահանգների ամենամեծ խնդիրը դեմոկրատների քաղաքականությունն է հանցագործության նկատմամբ։
Նա ասում է, որ դեմոկրատները չափազանց «մեղմ» են հանցագործության նկատմամբ, ինչը վտանգի է ենթարկում ամերիկացի քաղաքացիներին։
«Մեր երկրի ամենամեծ խնդիրն այն է, որ դեմոկրատները չափազանց մեղմ են հանցագործության նկատմամբ։ Նրանք ցանկանում են պաշտպանել հանցագործներին, անկախ նրանից, թե որքան բռնի կամ դաժան են նրանք, մեր մեծ ամերիկացի քաղաքացիների և հայրենասերների հաշվին։ Սա Ամերիկա չէ և երբեք էլ չի լինի», – գրել է Թրամփը։