Դոնալդ Թրամփ. Մենք թիվ մեկ միջուկային տերությունն ենք, Ռուսաստանը՝ երկրորդը, Չինաստանը՝ երրորդը, գուցե մենք երեքս միասին աշխատենք միջուկային զինաթափման ծրագրի վրա, տեսնենք՝ կաշխատի՞
Դոնալդ Թրամփ. Մենք թիվ մեկ միջուկային տերությունն ենք, Ռուսաստանը՝ երկրորդը, Չինաստանը՝ երրորդը, գուցե մենք երեքս միասին աշխատենք միջուկային զինաթափման ծրագրի վրա, տեսնենք՝ կաշխատի՞

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է համագործակցել Չինաստանի և Ռուսաստանի հետ միջուկային զինաթափման ծրագրի վրա։

ԱՄՆ նախագահը չի բացահայտել ծրագրի վերաբերյալ կոնկրետ մանրամասներ։

«Մենք վերականգնել ենք մեր միջուկային ուժերը. մենք թիվ մեկ միջուկային տերությունն ենք, ինչը ես չեմ ուզում խոստովանել, քանի որ դա սարսափելի է։ Ռուսաստանը երկրորդն է։ Չինաստանը՝ երրորդը, բայց նրանք կհասնեն մեզ չորս կամ հինգ տարի հետո։ Գուցե մենք երեքս միասին աշխատենք միջուկային զինաթափման ծրագրի վրա։ Տեսնենք՝ կաշխատի՞», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ամերիկան ​​ունի աշխարհի ամենահզոր բանակը։

«Այս տարի մենք մեկ տրիլիոն դոլար ենք ներդնում Միացյալ Նահանգների զինված ուժերում։ Սա ամենամեծ գումարն է, որը մենք երբևէ ներդրել ենք», – ասել է Թրամփը։