Դոնալդ Թրամփ. Մենք սերտորեն կհամագործակցենք Իրանի հետ, որը, մեր կարծիքով, անցել է շատ արդյունավետ ռեժիմի փոփոխության միջով, ուրանի հարստացում տեղի չի ունենա
Դոնալդ Թրամփ. Մենք սերտորեն կհամագործակցենք Իրանի հետ, որը, մեր կարծիքով, անցել է շատ արդյունավետ ռեժիմի փոփոխության միջով, ուրանի հարստացում տեղի չի ունենա

Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցեն Իրանի հետ, որը, մեր կարծիքով, անցել է շատ արդյունավետ ռեժիմի փոփոխության միջով, – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի կողմից ուրանի հարստացում տեղի չի ունենա:

«Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցեն Իրանի հետ, որը, մեր կարծիքով, անցել է շատ արդյունավետ ռեժիմի փոփոխության միջով: Ուրանի հարստացում տեղի չի ունենա, և Միացյալ Նահանգները, Իրանի հետ համագործակցությամբ, կփորեն և կհեռացնեն խորը թաղված միջուկային «փոշին»: Այն հիմա և մինչ օրս գտնվում է շատ խիստ արբանյակային հսկողության տակ (Տիեզերական ուժեր!): Հարձակման օրվանից ի վեր ոչինչ չի փոխվել: Մենք Իրանի հետ խոսում ենք սակագների և պատժամիջոցների մեղմացման մասին և կշարունակենք բանակցությունները նաև ապագայում: 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են», – նշել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանին ռազմական սպառազինություն մատակարարող երկրի վրա անմիջապես կսահմանվի 50%-անոց սակագին Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվող ցանկացած ապրանքի համար, ինչն ուժի մեջ կմտնի անհապաղ և առանց բացառությունների: