Դոնալդ Թրամփ. Մենք կհարվածենք Իրանին ուժեղ, պատասխան կլինի

17:59, 31.08.2026
US President Donald Trump speaks to the press outside the Oval Office at the White House in Washington, DC, on April 13, 2026. Trump refused to apologize Monday for criticizing Pope Leo XIV, after the pontiff called for an end to violence in the Iran war. "There's nothing to apologize for. He's wrong," Trump told reporters, a day after a social media post and comments slamming the US-born pope. (Photo by Brendan SMIALOWSKI / AFP)

Մենք ուժեղ կհարվածենք Իրանին, պատասխան կլինի,- Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը արձագանքել է Հորդանանում Իրանի կողմից իրականացված հարձակմանը։

Ըստ Թրամփի՝ ամերիկյան ուժերը թույլ են տվել մեկ հրթիռի անցնել ՀՕՊ համակարգի միջով, քանի որ այն ոչնչի չէր հարվածի, իսկ մնացած հրթիռները խոցվել են։

«Նրանք իսկապես ուզում են հանդիպել։ Ես պարզապես չգիտեմ՝ կարո՞ղ ենք հույս ունենալ նրանց հետ համաձայնության գալ։ Պատժամիջոցները շատ ակտիվ են աշխատում», – նշել է Դոնալդ Թրամփը։

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրում է, որ Իրանը պաշտոնապես ձախողված ազգ է և մեռած։

«Նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ ռազմաօդային ուժեր, ո՛չ արժույթ, ո՛չ զինվորներ կամ ոստիկանություն, գնաճը 300% է, նրանց ղեկավարությունը լիակատար քաոսի մեջ է և չի կարողանում պատշաճ կերպով ներկայացնել երկիրը։ Միակ բանը, որ նրանք ունեն, ԱՄՆ-ից եկող կեղծ լուրերն են, իրենց ցուցարարներին սպանելու պատրաստակամությունը (այժմ ավելի քան 100,000 զոհ կա։ Նրանք պետք է դատվեն մարդկության դեմ ռազմական հանցագործությունների համար!),- ասել է Թրամփը հայտարարության մեջ։

Նմանատիպ