Դոնալդ Թրամփ. Մենք հիանալի որոշում կայացրեցինք Ազգային գվարդիա ուղարկել Կալիֆոռնիայում տեղի ունեցող անկարգությունների դեմ պայքարելու համար, եթե մենք դա չանեինք, Լոս Անջելեսը կկործանվեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ եթե ինքը Ազգային գվարդիա ուղարկելու որոշում չկայացներ, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար։
Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Մենք հիանալի որոշում կայացրեցինք Ազգային գվարդիա ուղարկել Կալիֆոռնիա՝ բռնի, հրահրված անկարգությունների դեմ պայքարելու համար։ Եթե մենք դա չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար։ Շատ անգործունակ «նահանգապետ» Գևին Նյուսոմը և «քաղաքապետ» Կարեն Բասը պետք է ասեին. «Շնորհակալություն, նախագահ Թրամփ, դուք հիանալի եք։ Մենք ոչինչ չէինք լինի առանց ձեզ, պարոն»։ Դրա փոխարեն նրանք ընտրում են խաբել Կալիֆոռնիայի և Ամերիկայի ժողովրդին, թե մենք պետք չենք, և որ սա «խաղաղ բողոքի ցույց» է։ Բռնության լուսանկարներին և տեսանյութերին մեկ հայացք, ավերածությունները ձեզ կպատմեն այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք։ Մենք միշտ կանենք այն, ինչ անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգությունը պահպանելու համար, որպեսզի միասին կարողանանք Ամերիկան կրկին մեծ դարձնել», – գրել է Դոնալդ Թրամփը։
Կալիֆոռնիայում ներգաղթի վերահսկողության գործողությունների շուրջ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումները սկսվել են ուրբաթ օրը։ Դոնալդ Թրամփը հրամայել է Լոս Անջելես ուղարկել Ազգային գվարդիայի 2000 անդամի՝ անկարգությունների ֆոնին։