Դոնալդ Թրամփ – Մենք հազարավոր մարդկանց ենք դուրս բերում Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից, դա տեղի է ունենում խաղաղ և սահուն

21:44, 06.03.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամերիկացիներին անվտանգ և սահուն դուրս են բերում Մերձավոր Արևելքից։

«Մենք հազարավոր մարդկանց ենք դուրս բերում Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից։ Դա տեղի է ունենում խաղաղ, նաև սահուն։ Պետդեպարտամենտը Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ հիանալի աշխատանք է կատարում», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Ինչպես գրում է BBC-ն, Պետդեպարտամենտի պաշտոնյան ասել է, որ պատերազմի սկզբից ի վեր «մոտ 24,000 քաղաքացի անվտանգ վերադարձել է Միացյալ Նահանգներ»։

Նմանատիպ