Դոնալդ Թրամփ. Մենք երբեք ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չենք ունեցել, ասում են, որ որոշակի թվով զորքեր են ուղարկել Աֆղանստան, այդպես էլ եղավ, նրանք շատ հեռու էին առաջնագծից
Դոնալդ Թրամփ. Մենք երբեք ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չենք ունեցել, ասում են, որ որոշակի թվով զորքեր են ուղարկել Աֆղանստան, այդպես էլ եղավ, նրանք շատ հեռու էին առաջնագծից

«Մենք երբեք չենք կարիք ունեցել ՆԱՏՕ-ի օգնության», – այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Fox News»-ի հետ հարցազրույցում։

Թրամփը կրկին քննադատել է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ նշելով, որ թեև ՆԱՏՕ-ն Աֆղանստան է ուղարկել որոշակի քանակությամբ զինվորներ, նրանք եղել են առաջնագծից հեռու։ Նրա խոսքով, ինքը վստահ չէ, որ ՆԱՏՕ պատրաստ կլինի օգնելու ԱՄՆ-ին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՆԱՏՕ-ի միակ անդամ պետությունն է, որը երբևէ կիրառել է դաշինքի կանոնադրության Հինգերորդ հոդվածը։ Այս հոդվածը նախատեսում է համատեղ արձագանք դաշնակից երկրներից որևէ մեկի վրա հարձակման դեպքում։ Հինգերորդ հոդվածը կիրառվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, ինչին հետևեց ամերիկյան ուժերի մուտքը Աֆղանստան։