Դոնալդ Թրամփ. Մենք դեռ կիսվում ենք հետախուզական տեղեկատվությամբ Ուկրաինայի հետ, աշխատում ենք նրանց և Ռուսաստանի հետ, որպեսզի պատերազմն ավարտվի

21:29, 13.10.2026
«Մենք դեռ կիսվում ենք հետախուզական տեղեկատվությամբ Ուկրաինայի հետ», — այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տան մոտ լրագրողներին։
Նրա իսկ խոսքով՝ Վաշինգտոնն Ուկրաինային օգնում է պատերազմի ավարտման հարցում։
Թրամփի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ն պատերազմն ավարտելու համար աշխատում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։
«Մենք օգնում ենք նրանց, իսկապես օգնում ենք նրանց վերջնական պատասխան ստանալու հարցում։ Մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Օգնում ենք նրանց և կիսվում հետախուզական տեղեկատվությամբ։ Մենք աշխատում ենք նրանց և Ռուսաստանի հետ, որպեսզի պատերազմն ավարտվի», — նշել է Թրամփը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնագրին, Թրամփը հայտարարել է, որ այն կարևոր է ամբողջ աշխարհի համար։
«Սա համաձայնագիր է դիզելի վերաբերյալ, որը դուրս է գալիս համաշխարհային շուկա», — նշել է Թրամփը։
Ի գիտություն՝ «Ֆայնենշլ Թայմսը» տեղեկություն էր տարածել, որ ԱՄՆ-ն սպառնացել է Ուկրաինային դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումը։

Նմանատիպ