Դոնալդ Թրամփ. Մենք ցանկանում ենք բացել չինական շուկան ամերիկյան բիզնեսի համար՝ ի բարօրություն և՛ Չինաստանի, և՛ Միացյալ Նահանգների, Շվեյցարիայում հաջող հանդիպում է տեղի ունեցել Չինաստանի ներկայացուցիչների հետ

13:32, 11.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատում Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև կայացած բանակցությունները։

ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև տեղի է ունեցել «հարաբերությունների լիակատար վերականգնում բարեկամական, բայց կառուցողական միջավայրում»։

«Այսօր Շվեյցարիայում մենք շատ հաջող հանդիպում ունեցանք Չինաստանի հետ։ Քննարկվեցին բազմաթիվ հարցեր և համաձայնություններ ձեռք բերվեցին բազմաթիվ ոլորտներում։ Մենք ցանկանում ենք բացել չինական շուկան ամերիկյան բիզնեսի համար՝ և՛ Չինաստանի, և՛ Միացյալ Նահանգների օգտին», – ասաց Թրամփը՝ հավելելով, որ «մեծ առաջընթաց» է գրանցվել։

Ձեր տեղեկության համար, մայիսի 7-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը Շվեյցարիայում հանդիպելու են չինացի պաշտոնյաների հետ։

Նմանատիպ