Դոնալդ Թրամփ. Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմը, դուք կտեսնեք, թե ինչ է կատարվում այս խելագար սրիկաների հետ այսօր, ես՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, սպանում եմ նրանց, դա անելը մեծ պատիվ է

Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմը՝ ռազմական, տնտեսական և այլ առումներով, բայց եթե կարդաք ձախողված «Նյու Յորք Թայմս»-ը, կարող եք մտածել, որ մենք չենք հաղթում, – այս մասին գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։

Նրա խոսքով՝ Իրանի ռազմածովային և օդային ուժերը այլևս գոյություն չունեն, հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և ամեն ինչ ոչնչացվել են, իսկ նրանց առաջնորդները այլևս կենդանի չեն։

«Մենք ունենք աննախադեպ ռազմական հզորություն, անսահմանափակ զինամթերք և առատ ժամանակ։ Դուք կտեսնեք, թե այսօր ինչ է պատահում այս խելագար սրիկաների հետ։ Նրանք 47 տարի շարունակ սպանում են անմեղ մարդկանց ամբողջ աշխարհում, և հիմա ես՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, սպանում եմ նրանց։ Մեծ պատիվ է դա անել», – գրում է Թրամփը։