Դոնալդ Թրամփ – Մելանիան և ես խորապես վշտացած ենք Ջո Բայդենի բժշկական ախտորոշման լուրից և մաղթում ենք Ջոին արագ ապաքինում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է նախկին նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակին։ Դոնալդ Թրամփը այս մասին գրում է իր սոցցանցում։
«Մելանիան և ես խորապես վշտացած ենք Ջո Բայդենի բժշկական ախտորոշման լուրը լսելով։ Մենք մեր ամենաջերմ և լավագույն մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ և հաջող ապաքինում», – գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցները տեղեկացան, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։