Դոնալդ Թրամփ. Մեքսիկայի նախագահը համաձայնել է դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ իր երկրի միջոցով՝ փաստացիորեն փակելով մեր հարավային սահմանը

11:12, 28.11.2024

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայբաումի հետ։

Ինչպես գրել է Թրամփը սոցցանցում, Կլաուդիա Շայբաումը համաձայնել է փակել հարավային սահմանը։

«Համաձայնվել ենք դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ Մեքսիկայով և արդյունավետորեն փակել մեր հարավային սահմանը»,- գրել է Թրամփը։

Շուտով նրան արձագանքեց Մեքսիկայի նախագահը, ով նշեց, որ Մեքսիկայի դիրքորոշումը ոչ թե սահմանները փակելն է, այլ միգրացիայի խնդիրը լուծելը՝ պաշտպանելով մարդկանց իրավունքները։

Շայբաումը սոցցանցում գրել է նաեւ, որ հրաշալի զրույց է ունեցել Թրամփի հետ։

«Մենք քննարկել ենք Մեքսիկայի ռազմավարությունը միգրացիայի երևույթի հետ կապված»,- գրել է Մեքսիկայի նախագահը` նշելով, որ հյուսիսային սահմանին միգրանտների հոսք չկա, քանի որ նրանց մասին «հոգ են տանում» Մեքսիկայում։

Նմանատիպ