Դոնալդ Թրամփ. Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 5-ին, մենք ունեցանք պատմության մեջ լավագույն նախագահական հաղթանակներից մեկը։ Մեծ պատիվ է ներկայացնել մեր երկիրը, մեր տնտեսությունը արագ զարգանում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ամերիկացիներին իր նախագահության առաջին տարեդարձի կապակցությամբ։
Դոնալդ Թրամփն ասել է, որ երկրի տնտեսությունը մեկ տարվա ընթացքում աճել է, իսկ ծախսերը՝ նվազել։
«Շնորհավոր մեկամյակ։ Այս օրը՝ նոյեմբերի 5-ին, մեկ տարի առաջ, մենք ունեցանք պատմության մեջ ամենամեծ նախագահական հաղթանակներից մեկը։ Մեծ պատիվ է ներկայացնել մեր երկիրը։ Մեր տնտեսությունը արագ զարգանում է, իսկ ծախսերը՝ կտրուկ նվազում։ Հասանելիությունը մեր նպատակն է», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։