Դոնալդ Թրամփ - Մեդվեդևին՝ ձախողված նախկին Ռուսաստանի նախագահին, ով դեռ իրեն նախագահ է համարում, ասացեք, որ զգույշ լինի իր խոսքերում, քանի որ նա մտնում է շատ վտանգավոր տարածք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին մտածել իր խոսքերի մասին։
«Ինձ համար միևնույն է, թե ինչ է անում Հնդկաստանը Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին ոչնչացնել իրենց մեռած տնտեսությունը, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ գործ ունենք Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը շատ բարձր են, գրեթե ամենաբարձրը աշխարհում։ Բացի այդ, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները գրեթե ոչ մի գործ չեն ունենում միասին։ Եկեք թողնենք այնպես, ինչպես կա և ասենք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, ով դեռ կարծում է, որ ինքը նախագահ է, որ զգույշ լինի իր խոսքերի հետ, քանի որ նա մտնում է շատ վտանգավոր տարածք», – գրել է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ նախկինում Դմիտրի Մեդվեդևը սոցիալական ցանցերում գրել էր, որ Ռուսաստանը Իսրայել կամ Իրան չէ, որին վերջնագրեր տրվեն, և կոչ էր արել Թրամփին չշարունակել «քնած Ջո Բայդենի ճանապարհով»։