Դոնալդ Թրամփ. Լսել եմ, որ Ուկրաինայի հասանելիությունը «Starlink»-ին կարգավորվել է, եթե այդպես չէ, կխոսեմ Իլոն Մասկի հետ
«Լսել եմ, որ Ուկրաինայի հասանելիությունը «Starlink»-ին կարգավորվել է», – այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տան լրագրողներին։
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ չի խոսել, սակայն նշել է, որ դա «հնարավոր է՝ ստիպված լինի անել»։
«Լսել եմ, որ խափանումը կարգավորվել է, բայց եթե այդպես չէ, կխոսեմ», – հայտարարել է Թրամփը։
Բացի այդ, Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից ուկրաինական Օլեշկի քաղաքում կրակի դադարեցման համաձայնության հասնելը։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Մելանյան ցանկանում է փրկել երեխաներին և կրակի դադարեցման հարցում համագործակցել է կողմերի հետ։ Նա առաջին տիկնոջ աշխատանքն անվանել է «հիանալի»։
«Մելանյան ցանկանում է փրկել երեխաներին, և դա նրա հիմնական նպատակն է։ Շատ է աշխատել դրա վրա։ Ցանկանում է, որ մանուկները վերադառնան իրենց ընտանիքներ։ Ի դեպ, շատ բարդ վայրում կրակի դադարեցման վրա են աշխատել, նա հիանալի աշխատանք է կատարել», – հայտարարել է Թրամփը։